copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:45 11-05-2025

Ուժգին քամին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում պատճառել է բավականին վնասներ

Այսօր առաջացած ուժգին քամին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում պատճառել է բավականին վնասներ։Այս մասին հայտնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։

Մասնավորապես կոտրվել են ծառերի ճյուղեր՝ անանցանելի դարձնելով ճանապարհների բանուկ հատվածները, իսկ Բաբաջանյան 53/1 հասցեում պոկվել է բազմաբնակարան շենքի տանիքի թիթեղը և ընկել է ցած՝ պատճառելով նյութական վնասներ։

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի մասնագետները արագ արձագանքել են ստեղծված իրավիճակին։

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, «Կանաչապատում ևշրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և համատիրության աշխատակիցների համատեղ ուժերով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։

Տանիքից պոկված թիթեղի պատճառած վնասի ուղղությամբ կազմվում է արձանագրություն։

Ստեղծված իրավիճակը գտնվում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ոլորտի աշխատակիցների խիստ վերահսկողության ներքո։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել