Ուղիղ եթեր
Տեսանյութ Ֆիլմ Ներքին 1 տարի առաջ - 21:30 11-05-2025

Նահանջող Հայաստան․ Ինչքան գները բարձրանում են, այնքան վատ ենք սնվում

Հայաստանի հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիները բողոքում են գնաճից: Եթե բողոքում են, ուրեմն իսկապես բողոքի տեղ ունեն: Բայց ահա մի խնդիր. Մեր չինովնիկները հավաստում են, որ գնաճ գրեթե չկա, նույնը փաստում է արժույթի միջազգային հիմնադրամը: Նախորդ տարի օրինակ Հայաստանում գրանցվել է 0,3 տոկոս գնաճ, այսինքն մարդը, որը ամիսը 200 հազար դրամ էր ծախսում, հիմա ծախսում է ընդամենը 600 դրամով ավելի՞: Ոչ իհարկե: Բա այդ դեպքում սա ի՞նչ թվաբանական ֆոկուս է, կհարցնեք:

Վիճակագրական ծառայությունը վերցնում է 425 անուն ապրանք, մեքենայի անվադողից, մինչև սրճեփի ֆիլտր, հաշվարկում դրանցից որը ինչքան է թանկացել կամ էժանացել և ստանում Հայաստանում գնաճի ցուցանիշը:

Նախկին Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, լավ էլ հասկանում էր, թե ինչ է իրական գնաճը, երբ այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները փորձում էին համոզել, թե գների աճը ցածր մակարդակի վրա էր: Ներկա Նիկոլ Փաշինյանը գնաճն արադարացնելու հարցում շատ բան է սովորել նախկին չինովնիկներից:

Մարդիկ այստեղ կքորեն գլուխները կփորձեն հասկանալ, թե որքանով է բարձրացել իրենց աշխատավարձը նախորդ տարիներին և որքան են ավելացել ծախսերը: Իսկ որ ամենակարևորն է, ինչի՞ վրա են հիմնականում ծախսում աշխատավարձը: Հաշվարկները ցույց կտան, որ եկամտի մեծ մասը ծախսվում է, ճիշտ է սննի վրա: Սննդամթերքը շարունակաբար թանկանում է և դա միակ բանն է, որը չես կարող չգնել:

Իսկ ինչ է անում միջին վիճակագրական քաղաքացին այս իրավիճակում, ճիշտ է, խնայում է սննդամթերքի որակի հաշվին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության մի զանգվածը թերսննված է:

Սա չի նշանակում, որ մարդիկ սոված են, ոչ: Մարդը կարող է ավելորդ քաշ էլ ունենա, բայց լինի թերսնված: Այսինքն ամբողջ օրվա ընթացքում հաց, վերմիշել կամ կարտոֆիլ ուտելով էլ կարելի է հագեցնել սովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել