copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:18 11-05-2025

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ․ դիտահորն օր օրի փլուզվում է․ shamshyan.com

Տևական ժամանակ է Երևանում ժողովրդին հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի դիմաց դիտահորը վնասվել ու կարծես «բլոկադա»-ի է ենթարկել ՀՀ ՆԳՆ Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի Հաշվառման-քննական բաժնի թե աշխատակիցներին, թե գրեթե ամեն օր այցելող հազարավոր վարորդներին ու քաղաքացիներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասված դիտահորը, որը ամեն օր էլ ավելի է նստվածք տալիս, ու փոսը ամեն օր խորանում է, կարծես ոչ մի պատասխանատու կառույցի չի էլ անհանգստացնում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 1 շաբաթ անց պարզվում է, որ դա ոչ թե «Վեոլիա ջրի» իրավասության մեջ է, այլ ինչ-որ մասնավոր ընկերության, որը մոտակայքում շահագործում է ռեստորանային համալիր ու նրանք էլ այդ խնդիրը պետք է լուծեին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնուամենայնիվ այս դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությունը, ընդառաջելով ժողովրդի խնդրանքներին, երեք օր է աշխատանքներ է կատարում ու երեկ՝ մայիսի 10-ին, հիմնովին ոչ միայն փոխեց վթարված կոյուղատարերը, այլև տեղադրեց նոր, ըստ իրենց հայտնածի՝ ավելի ամուր դիտահոր։ Այն, որ այս պարագայում «Վեոլիա ջուր»-ը բարի կամք դրսևորեց, դա ողջունելի է։ Ավելի ողջունելի կլինի ժողովրդի կողմից, եթե այդ ընկերությունը նման ձև արձագանքի քաղաքացիների այն ահազանգերին, ինչպես որ այս դեպքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել