Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 11:54 11-05-2025

Առաջին ալիքը քարոզում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա. լրագրող

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջին ալիքը հեռարձակում է "Երկու աստղ" ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա

Օրինակ, իրենց երգիչ համարող և ինքնահռչակված աստղեր Արմոշը, Արսեն Գրիգորյանը նախկինում Արմենիա TV ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով, հիմա էլ մտավոր հետամնացների գունազարդարանքով հագել են ծաղրածուների հանդերձանքն ու սփռում համայն հայության աչքին ու ականջին տհասության գաղափարային փոշին։

Ամեն բան արել են կարծես, որ իրենց վրա գրավեն ուշադրությունն ու հավաքեն մեծ դիտումներ։ Բայց կան ավելի խորը մտահոգություններ այս կերպարները ներկայացնելու վերաբերյալ։

Սրանցից ավելի զազրելի է ոմն Ռոբերտ Քոլոյանի իբր հայ կնոջ ազգային տարազով ներկայացված կերպարը։
Առաջին հայացքից ինքդ քեզ ասում ես. էս ի՞նչ նոր Կոնչիտա Վյուրստ է, բայց մեկ անգամ ևս այս կադրերը դիտելիս հասկանում, որ կերպարը ավելի շատ սովետական շրջանում ադրբեջանցի արտիստներին է նման, քան պարզապես համասեռամոլության քարոզ է։

Հանրագումարում` վստահ եմ, յուրաքանչյուր խելքը գլխին արվեստագետ առնվազն կզարմանար, որ երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված։ Ու, այո, երկու կոպեկ աշխատելու համար։ Ուրիշ ոչինչ, քանի որ այս տեսակը խորը գիտակցություն չունի։

Եվ այս ամենն արվում է իմ ու բոլորիս վճարված հարկերի հաշվին։ Որ մեզ ներշնչեն կեղծ ու այլասեռված անճաշակություն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան