Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 09-05-2025

Աստված տա` հաղթանակ լինի, ամբողջ ժողովրդով զինվորական շքերթ անենք․ հարցում

Նախկինում՝ մասնավորապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, հաղթանակի շքերթներ տեղի էին ունենում, հիմնականում՝ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրերին։ Արցախում այդ շքերթները հատկապես կարևորվում էին, քանի որ

Մայիսի 9-ը միաժամանակ նշվում էր որպես Շուշիի ազատագրման օր և Արցախի ՊԲ-ի կազմավորման տարեդարձ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նման շքերթներ չեն անցկացվել՝ մի շարք գործոններով պայմանավորված։ Օրինակ՝ քաղաքական փոփոխություններ և առաջնահերթությունների տեղափոխում, 2020 թ. Արցախյան պատերազմ, անվտանգության և տարածքային կորուստներ և այլն։

Այս համատեքստում կարելի է ասել, որ շքերթների բացակայությունը Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքական որոշման արդյունք է, և այն արտացոլում է պատերազմի հետևանքով առաջացած բարդ իրողությունները։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Պատկերացնում ե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ կանցկացնի զինվորական շքերթ»։

Հարցվածներից շատերը դժվարացան պատկերացնել այդ արարողությունը Փաշինյանի օրոք։

«Կուզեի, որ ոչ միայն Մայիսի 9-ի, այլ նաև այլ տոնակատարություններին շքերթներ տեղի ունենար»,- ասաց նրանցից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ Փաշինյանը վարչապետ չէ, այլ՝ «վարչափայտ»։

«Աստված տա՝ հաղթանակ լինի, և ամբողջ ժողովրդով անցկացնենք այդ շքերթը։ Ե՞րբ շքերթ անցկացվեր այս յոթ տարվա մեջ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

«Ո՞ւմ ենք հաղթել, որ մի հատ էլ շքերթ անենք։ Բոլորը մեզ են հաղթել»,- նկատեց մի կին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ