Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:06 01-03-2025

Զելենսկին պատրաստ չէ, դեսպանը լացել է, ԼԳԲՏ շքերթ չի լինի, մանկապիղծ փաստաբանը․ Միջազգային մամուլ

Microsoft-ը մայիսից դադարեցնում է Skype-ի գործունեությունը և օգտատերերին առաջարկում ծրագիրը փոխարինել Microsoft Teams-ով։

Այս մասին հայտնում է BBC-ին։

Skype-ը ստեղծվել է 2003 թվականին, իսկ 2011-ին Microsoft-ը գնել է այն։
-
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտում այլևս չեն անցկացվի ԼԳԲՏ շքերթներ՝ հավելելով, որ ԱՄՆ նախկին դեսպան Դևիդ Փրեսմանի հեռանալուց հետո այս շքերթները միջազգային աջակցություն այլևս չեն ստանում։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ երկրի Սահմանադրության մեջ նախատեսվում է ամրագրել միայն երկու կենսաբանական սեռ՝ արակսն և իգական։
-
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Հրիստիան Միցկոսկու բանակցությունների ավարտից հետո Դոլմաբահչեի նախագահական նստավայրում տեղի է ունեցել ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս։

Թուրքական լրատվականը հայտնում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում խոսել է Հյուսիսային Մակեդոնիայում թուրքական ընկերությունների հաջող գործունեության մասին։

Էրդողանը հավելել է, որ երկրի բանկային, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և վերականգնվող էներգիայի ոլորտներում Թուրքիայի ներդրումները մոտ 2 միլիարդ դոլարի են հասել։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան և Հյուսիսային Մակեդոնիան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, երկու բարեկամ երկրներ են, որոնք ուղղակի ներդրում ունեն Բալկաններում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել