copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:51 09-05-2025

Արագածոտնում «Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե քարերին ու կողաշրջվել. ամուսինները հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշ Հ.-ն իր վարած «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրված հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սիրանուշ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ամուսիններ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին