copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:26 18-05-2024

Արագածոտնում Mercedes»-ը բախվել է քարերին, ծառին ու հայտնվել դաշտում. 16-ամյա տղան մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Երվանդ Բաղդասարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում «Մշո օջախ» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա ծառին, արմատախիլ արել այն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Արմեն Հ.-ն «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, նված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայում, գիտակցության չգալով մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վարորդն ու ուղևորը վերադառնալիս են եղել ձուկ բռնելուց, իսկ երեխային բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ու եթե նա ամրակապված լիներ, հնարավոր էր՝ վթարը ողբերգական ավարտ չունենար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել