copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:58 07-05-2025

ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանի հարցին կառավարությունից կրկին չպատասխանեցին

Կառավարությունն ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ չպատասխանեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին։ Նա հարցրեց Արթիկի Վարդաքար գյուղի կրթական հաստատությունների մասին։ Ասլանյանին առաջարկվեց հարցն ուղարկել գրավոր։

Նշենք, որ ավելի վաղ կառավարությունը չէր պատասխանել նաև ՔՊ-ից հեռացված մեկ այլ պատգամավորի՝ Հովիկ Աղազարյանի հարցին, նրան ևս առաջարկելով այն ուղղել գրավոր։