copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:52 26-06-2022

Մնալու ես միայնակ ու հեռացված. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նա սկզբից մեծ դահլիճներում հարյուրի հասնող լրագրողների էր ասուլիսի հրավիրում: Հետո սկսեց դահլիճը փոքրացնել ու այդ պատրվակով մի քանի սիրելի լրատվականների միայն հրավիրել: Հետո նա անցավ միայն մեկ լրագրողով ասուլիսի:

Իսկ վերջում նրան մերժեցին բոլոր արժանապատիվ լրատվամիջոցները:

Հենց այսպես էլ շղթան շուրջդ սեղմվելու է, մնաս միայնակ ու հեռացված»:

Ամենից շատ դիտված