copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:24 07-05-2025

Facebook-ը ցուցադրել է գեղեցկության գովազդներ դեռահաս աղջիկներին, երբ նրանք ջնջել են լուսանկարները. Futurism

Facebook-ը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում. ըստ ընկերության նախկին աշխատակցուհի Սառա Ուին-Ուիլյամսի՝ հարթակը դիտավորությամբ ցուցադրում էր կոսմետիկայի և գեղեցկության խնամքի միջոցների գովազդներ դեռահաս աղջիկներին այն դեպքերում, երբ վերջիններս ջնջում էին իրենց լուսանկարները։ Այս մասին գրում է Futurism-ը։

Այս ռազմավարությունն ուղղված էր հոգեբանական նուրբ պահերին շահույթ ստանալուն՝ հիմնվելով այն ենթադրության վրա, որ այդ պահին աղջիկները կարող էին դժգոհ լինել իրենց արտաքին տեսքից և հեշտությամբ ընկնել գովազդային ազդեցության տակ։ Ուին-Ուիլյամսը այս մասին գրել է իր աղմկահարույց «Անհոգ մարդիկ» գրքում՝ նշելով, որ նույնիսկ սկանդալներից, քննադատությունից և ներսում որոշ փոփոխություններից հետո գովազդային նման ալգորիթմները շարունակել են մշակվել գաղտնի՝ եկամուտներն առավելագույնի հասցնելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի