Խոսք 4 տարի առաջ - 17:30 05-03-2022

Նիկոլ Փաշինյանի նման մի բան էի փակցրել մի տեղ, որի հարևանությամբ կային շատ այլ գովազդներ. Արա Զոհրաբյան

Երեկ երեկոյան Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանին ձերբակալել և տեղափոխել էին Ոստիկանության կենտրոնի բաժին։ Քիչ անց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ Զոհրաբյանին ազատ կարձակեն, քանի որ վարչական ձերբակալմամբ են տեղափոխել ոստիկանություն։

Այսօր Արա Զոհրաբյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Քրեական գործ չի հարուցվել, վարչական վարույթով եմ բերման ենթարկվել, որի իրավունքը չունեին»։ Նա նաև հավելեց, որ «ոստիկանները քաղաքացիներին իրավունքներից և ազատությունից զրկելը դարձրել են իրենց համար սովորական երևույթ, և դա գալիս է ոստիկանապետ Վահե Ղազարյանի սխալ կեցվածքից։ Չի հարգում քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը»։

Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու է ոստիկանության կատարած գործողությունները։
«Ընդհանրապես քաղաքացուն ոստիկանություն տանելու համար պետք է ունենան շատ լուրջ պատճառներ, իսկ ֆիզիկական ուժ կիրառելուց առաջ պետք է նախազգուշացնեն, դրա համար էլ պետք է որոշակի իրադարձություններ լինեն։ Մեր դեպքում ես Նիկոլ Փաշինյանի նման մի բան էի փակցրել մի տեղ, որի հարևանությամբ կային շատ այլ գովազդներ, և այլն։ Ոստիկանները եկան, նկարեցին դա և ուղարկեցին իրենց վերադասին, իսկ հետո ցուցում ստացան, որ պետք է բերման ենթարկեն։ Ուժեր կուտակեցին և բերման ենթարկեցին»,- մեզ հետ զրույցում նշեց Զոհրաբյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ