copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:08 05-05-2025

Անօդաչու սարքերով հարձակում Նովոռոսիյսկում. կան 5 վիրավոր և ավերածություններ. Interfax

Նովոռոսիյսկում գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է 3 բնակելի շենք, վիրավորվել 5 մարդ։ Տեղեկությունը հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։ Այս մասին գրում է Interfax-ը։

Վնասներ են արձանագրվել նաև Անապայի և Թեմրյուկի բնակելի շենքերում։ Ռոստովի շրջանի Ցելինա գյուղում անօդաչու սարքի բեկորների պատճառով հրդեհվել է 2 տուն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միայն Ղրիմում խոցվել է 96 անօդաչու սարք։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ լրացուցիչ 47-ը խոցվել են Կրասնոդարում, 9-ը՝ Ռոստովում, 8-ականը՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերում, Բելգորոդում էլ ոչնչացվել են ևս 2-ը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել