Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:45 02-05-2025

Ամուլսարի շահագործումն ի՞ր գործն է․ ֆինանսների նախարարը թող բյուջեի խախտումներով զբաղվի

Այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ Ամուլսարի հանքը շահագործման կհանձնվի տարեվերջին։ Նշված հայտարարությունը հասարակական լայն արձագանք առաջացրեց, հատկապես բնապահպանների շրջանակում։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի հետ, որը խստորեն քննադատեց ինչպես որոշման բովանդակությունը, այնպես էլ հայտարարության աղբյուրը։

«Բայց դա ֆինանսների նախարարի գո՞րծն է, որ ասել է։ Նրան պետք է հարցնել՝ նա դրա մասնագե՞տն է, որ ասում է՝ պետք է շահագործվի»,- կտրուկ արձագանքեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ բարձրաձայնվել են Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերն ու վտանգները, սակայն կառավարությունը շարունակում է անտեսել այդ նախազգուշացումները։ Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ շուրջ 20 տարի խոսվում է հանքի բացասական հետևանքների մասին։

««Էլարդի» փորձաքննության համար 454 հազար դոլար է վճարվել, սակայն դրա եզրակացությունն անգամ չեն դիտարկում։ Եթե ջրերը աղտոտվեն, ապա դրանք 500 տարի հնարավոր չի լինի վերականգնել, իսկ այդ ջրերի 80%-ը խլվելու է»,- ասաց նա, ընդգծելով նաև ընդգծեց հանքի սեյսմիկ ռիսկերն ու թթվային դրենաժի անկառավարելի վտանգները։ Բացի այդ, Վարդանյանը մատնանշեց ճառագայթման վտանգը, որի մասին բազմաթիվ փորձագետներ արդեն ահազանգել են։

Բնապահպան, իրավաբանի կարծիքով՝ ֆինանսների նախարարը պետք է զբաղվի իր ոլորտով։ Նա հղում արեց «Պետական պարտքի մասին» օրենքին, նշելով, որ կառավարությունը խախտել է օրենսդրությունը, տրամադրելով երաշխիք, որը գերազանցում է արտաքին պարտքի 50 տոկոսը։

«Երբ իրենք դիմել են երաշխիք ստանալու, պետք է ունենային ընկերության բոլոր ակտիվների գնահատականը։ Դրա հիմքում դրված են երկու տարի առաջվա տվյալները։ Այս որոշումը անօրինական է։ Ֆինանսների նախարարն ու իր գերատեսչությունը պարտավոր էին արձագանքել»,- նշեց նա։

Վարդանյանը ընդգծեց որոշման հակասական բնույթը, նկատելով, որ կառավարությունը նախ երաշխիք է տալիս, ապա 6 ամիս ժամանակ սահմանում ակտիվների գնահատման համար։ «Այս որոշումը պետք է փոխվի։ Դա չի աշխատելու, ինչքան էլ իրենք ցանկանան»,- ասաց նա։

Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ Հայաստանի ամենաբուռն քննարկվող բնապահպանական խնդիրներից մեկը։ Իսկ այս անգամ, պետական բարձր մակարդակով հնչած հայտարարությունն արդեն իսկ նոր լարվածություն է ստեղծել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից