copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:10 18-05-2025

Աննա Հակոբյանը թող իրա դարդը քաշի. իրենով պետք է ԱԱԾ-ն զբաղվի. Էդգար Ղազարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Ուրեմն սաղ աշխարհն Աննա Հակոբյանի ու իր ամուսնու դարդն ա տանում, ինքն էլ՝ իմ, հա՞, տենց ա ստացվում։ Թող ինքն իրա դարդը քաշի (ծիծաղում է-խմբ.)՝ իրա տխմարությունների ու տգիտությունների, դավաճանության ու արյունախմության, իմ հարցով թող ինքը չանհանգստանա»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորանքներն՝ ուղղված իրեն և Անժելլա Թովմասյանին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին օրերին իր ֆեյսբուքյան էջում վիրավորանքներով պատասխանում է իրեն ուղղված քննադատություններին։ Այսօր էլ նա հրապարակել է «Հայելի» ակումբին Էդգար Ղազարյանի տված հարցազրույցից մի լուսանկար, որում Ղազարյանն է և լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Անժելլա Թովմասյանը և այն հետևյալ կերպ մեկնաբանել. «Երկու տխմար, որ դուրս են տալիս կատարյալ տխմարություններ։ Բայց կարևորը՝ նրանք վստահ են իրենք իրենց, և իրենց արտաբերած ցնդաբանությունների վրա»։

Հարցին՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը որոշել արձագանքել իրեն՝ Էդգար Ղազարյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Չգիտեմ ճիշտնասած։ Ես կարծում եմ, որ միակ մարդն, ով իրենով ու էտ ընտանիքով պետք է զբաղվի, դա Ազգային անվտանության ծառությունն է, որից հետո էլ Քննչական կոմիտեի հատկապետ կարևորագույն գործերով քննիչը։ Կարծում եմ՝ ուրիշ որևէ մեկին Աննա Հակոբյանի ու իրա ամուսնու գործունեությունը պիտի որ չհետաքրքրի»։

Էդգար Ղազարյանը չի պատրաստվում Աննա Հակոբյանին դատի տալ՝ վիրավորական արտահայտությունների համար։ «Չէ հա, դրանք իրանցից ինչ են ներկայացնում, որ մի հատ նեղություն քաշեմ, գնամ՝ դատի տամ։ Դրա դատը տալու է, դատաստանը տալու է Քրեական դատարանը, Քաղաքացիական դատարանը դրանց հետ ինչ գործ ունի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում