Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:14 30-04-2025

Ծածկադմփոց անել չի հաջողվելու, Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացվածի մասով ՀՀ քրեական օրենագրքի միայն 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթը խստագույնա խնդրահարույց է ու անընդունելի, քանի որ առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը փորձ է կատարում ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու վարույթով կոծկել տեղի ունեցածը, իսկ այն, որ մինչ այս պահը համաձայն մամուլի հրապարակումների` դեպքի առանցքային պերսոնաժի` թաղապետի հետ որևէ իրավական գործընթաց չի իրականացվել, առավել քան հիմնավորում է այդ կասկածը։

Հաջորդիվ հավանաբար բերման ենթարկված այլ անձանցից մի քանիսին վերը նշված հոդվածով մեղադրանք կառաջադրվի ու կամ ինչ-որ հիմքով կկարճվի վարույթը, կամ խիստ մեղմ սանկցիայով կպատժվեն դեպքի երկրորդական-երրորդական մասնակիցներ, իսկ հովանավորչությունը, ամենաթողությունը, պետական պաշտոնյայի կողմից բեսպրեդելը կմնա անպատիժ։

Գտնում եմ, որ դեպքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 259 ֊րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է` մի խումբ անձանց կողմից անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 450 ֊րդ հոդվածով, այն է` խոշտանգումը։

Ծածկադմփոց անել չի հաջողվելու, Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը միանշանակ պետք է ենթարկվեն համարժեք ու արդարացի քրեական պատասխանատվության»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ