copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 29-04-2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արեւմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին` հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ, եւ Փաշինյանին նաեւ ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։ Նշենք, որ Հայաստանը թեեւ ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կայա Կալլասն էստոնացի է, նախկինում երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Փաշինյանը, ըստ իշխող թիմում շրջանառվող կարծիքի, Մոսկվայից առաջ հատուկ մեկնել է Էստոնիա՝ Արեւմուտքին իր հավատարմությունը վերահաստատելու եւ ուղերձ հղելու, որ ստիպված է գնում Մոսկվա՝ Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար։ Երեկ նա Տալինում անգամ հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը․ 1949-ին, ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, 22 հազար էստոնացիներ են աքսորվել Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել