copy image url
Ավելին 5 տարի առաջ - 20:17 10-08-2021

Շվեյցարիայում դատավորը 11 րոպեանոց բռնաբարությունը «կարճատև» է անվանել և մեղմել է դատավճիռը

Շվեյցարական Բազել քաղաքում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցի է դուրս եկել Պորտուգալիայի 32-ամյա քաղաքացի Ժոաո Պ.-ի նկատմամբ չափազանց մեղմ պատժի պատճառով, որը բռնաբարել էր տեղի 33-ամյա բնակչուհուն: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Բազելի վերաքննիչ դատարանը մեղադրյալի ազատազրկման ժամկետը 51 ամսից կրճատել է մինչև 36 -ի, քանի որ բռնաբարությունը, դատավորի խոսքով, «տևել է ընդամենը 11 րոպե» և «համեմատաբար կարճ է եղել»: Այսպիսով, Ժոաո Պ. -ն կկարողանա բանտից դուրս գալ մի քանի օրից, քանի որ նա արդեն կրել է նշանակված գրեթե ամբողջ ժամկետը: Դատավոր Լիզելոտա Հենցը նաև նշել է, որ բռնաբարությունից առաջ տուժողը մեղադրյալին «ազդանշաններ» է ուղարկել և «կրակի հետ է խաղացել»:

Դատավոր Հենցի հայտարարությունների և պատժի մեղմացման պատճառով դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել։ Մոտ 500 մարդ, հիմնականում կանայք, դուրս են եկել փողոց և 11 րոպե լուռ կանգնել՝ ի համերաշխություն բռնության զոհի: Ցուցարարները պահել են՝ «11 րոպեն շատ է», «կարճաժամկետ բռնաբարություն չկա» և «դատական ​​իշխանությունը սխալ ազդակներ է ուղարկում» կարգախոսներով պաստառներ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը