Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:35 28-04-2025

Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ երեխան էր. մանրամասներ՝ ողբերգական դեպքից    

Ապրիլի 27-ին, ժամը 18:20-ի սահմաններում Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։

Ժամը 20:15-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են երեխայի մարմինը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Քասախ գետում խեղդված փոքրիկն արցախցի էր, 44-օրյա պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել էին Կոշ գյուղ։

Oragir.News-ի հետ զրույցում Կոշի վարչական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը պատմեց, որ փոքրիկ Նոյը տան միակ երեխան էր։

«Դեպքի հանգամանքերին մանրամասն չեմ տիրապետում, բայց ընտանիքին ճանաչում եմ։ 44-օրյա պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել էին Կոշ։ Ասում են՝ գնացել էին Օշական հանգստանալու, երբ դեպքը տեղի է ունեցել։ Տան միակ երեխան էր։ Ծնողները, կիրթ, զուսպ, շատ լավ մարդիկ են։ Այսօր հոգեհանգիստն է լինելու, վաղը՝ հուղարկավորությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել