copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:55 20-03-2024

Մայրն ու 11-ամյա միակ երեխան մահացել են, հայրը հիվանդանոցում է․ մանրամասներ՝ Սյունիքի ողբերգական վթարից

Սյունիքի մարզում երեկ վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 4 քաղաքացիները ազգականներ էին, ապրում էին Ջերմուկում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը։

«Առավոտ շուտ ընտանիքով գնում էին Իրան, բայց ճանապարհին նման ողբերգական վթար եղավ։

Մեքենայում եղել են հայրը, մայրը, իրենց 11-ամյա տղան և նրանց ազգականներից 2 հոգի՝ ամուսիններ։ Ավտոմեքենան վարել է ընտանիքի հայրը՝ Կարենը, նա հիմա հիվանդանոցում է գտնվում, վիճակը ծանր է։ Կինը, երեխան ու ազգականները մահացել են։

Կարենը Հերհեր գյուղից է, բայց ապրում էին Ջերմուկում, այդ մի երեխան ունեին, այնքան շատ էին սիրում, ուր գնում էին, երեխային իրենց հետ տանում էին»,- ասաց Ջերմուկի բնակիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 քաղաքացի զոհվել է։ Մահացածների մարմինները Եղեգնաձորի դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով վթարի էր ենթարկվել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում