Ներքին 1 տարի առաջ - 17:56 26-04-2025

102-րդ ռազմակայանի զինվորներն Ալավերդիում մասնակցեցին ծառուղու հիմնմանը

Նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Հայաստանում Ռուսաստանի տունը և Հարավկովկասյան երկաթուղին Սանահինում, Միկոյան եղբայրների տուն թանգարանի բակում հիմնեցին հուշային ծառուղի։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան և ՀԿԵ ընկերության ներկայացուցիչներ։

Միկոյան եղբայրների թանգարանի տնօրեն Հայկուշ Աղբալյանի խոսքով տարիներ առաջ իր մայրիկի՝ թանգարանի հիմնադրի, հիմնած ու խնամած ծառուղին հնարավոր չեղավ փրկել հիվանդությունից։ Նոր ծառուղու տնկումը պարզապես անհրաժեշտություն էր, որը կապահովի տարածքի նախկին գեղեցիկ տեսքը։ Նախաձեռնության շրջանակում թանգարանի տարածքում տնկվեց 100 ծառ։ Ծառուղու հիմնմանը մասնակցեցին 102-րդ ռազմաբազայի զինվորականները։

Նախաձեռնողները վստահ են, որ կանաչ ծառուղին կդառնա ոչ միայն քաղաքի զարդարանք, այլև հերոսների նկատմամբ հարգանքի և երախտագիտության կենդանի հուշարձան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի