copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:38 06-05-2023

ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ՌՈ անձնակազմն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի

ՀՀ–ում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական ոստիկանության ստորաբաժանման անձնակազմը մայիսյան տոների ընթացքում ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել:

Այդ մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Ռազմական ավանների և մի շարք հասարակական օբյեկտների տարածքում շուրջօրյա կարգուկանոն պահպանելուն ուղղված խնդիրների օպերատիվ կատարման համար հերթապահություն են իրականացնում ՀՌՕ ռազմական ոստիկանության պարեկները։ Ստորաբաժանումները զինված են ՈւԱԶ «Պատրիոտ» մեքենաների հենքով մասնագիտացված մեքենաներով, հատուկ միջոցներով, ինչպես նաև «Կոլպոկ» և «Չերեպախա» ժամանակակից հանդերձանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում զինծառայողների, «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման անդամների և ՌԴ ՊՆ դպրոցի աշակերտների համար «Ռուսաստանի ռազմական պատմության օր» է անցկացվել։

ՀՌՕ ռազմակայանի թանգարանի սրահներում «Պատմություն. ՌԴ ԶՈւ մարտական ավանդույթները» խորագրով կինոդասախոսություն է անցկացվել։ Դասընթացի երկրորդ մասի ընթացքում մշակութաժամանցային կենտրոնում ցուցադրվել են ռուսական ժամանակակից ֆիլմեր, որոնք պատմում են հայրենիքն ու նրա ազգային շահերի պաշտպանող զինվորների և սպաների սխրանքների մասին։

Միջոցառման վերջում զինծառայողները բեմից ընթերցել են խորհրդային գրողներ Կոնստանտին Սիմոնովի, Ալեքսանդր Տվարդովսկու և այլոց բանաստեղծությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի