Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 23-04-2025

Նարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թ․ սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին` առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով: Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից` «իր դիմումի համաձայն»: Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Ն. Մանուկյանը նաեւ Երեւանի ավագանու անդամ էր` ՔՊ խմբակցության կազմում։ Երեւանի ավագանու նիստին երեկ հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել եւ վայր է դնում նաեւ ավագանու անդամի մանդատը։ Ավագանու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որեւէ կապ չունենալ առհասարակ իշխող «Քաղպայմանագրի» հետ՝ հրաժարվելով նաեւ ավագանու անդամի լիազորություններից։ Նշենք, որ Մանուկյանն Արսեն Թորոսյանի ընկերն է։ Թորոսյանի նշանակած մի քանի տնօրեն վերջին մեկ ամսում, այդ թվում` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, հեռացվեցին պաշտոններից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով