Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:46 22-04-2025

Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում

Քիչ առաջ ԱԺ-ում իրավիճակը կտրուկ լարվեց․ նախ լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև, որն այնուհետև վերածվեց ծեծկռտուքի։

Նշենք, որ իրավիճակն արդեն իսկ լարվել էր ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս հետաքրքրվեց՝ որտեղ է ծխում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, քանի որ ԱԺ բակում նրան չեն տեսնում, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին տեղերից արձագանաքել։ Իսկ արդեն Բաբկեն Թունյանի ելույթի ժամանակ ԱԺ պատգամավոր Ղալումյանը ագրեսիա դրսևորեց, ապա Իշխան Զաքարյանը Ալեն Սիմոնյանին հորդորեց նիստը վարել և չմիջամտել, որից հետո Ալեն Սիմոնյանն Իշխան Սաղաթելյանին անվանեց «երիտասարդ» և սկսվեց վեճ Գառնիկ Դանիելյանի հետ։

«Հանգստացի, արա, հլը հոպ», «մնացեք չափերի մեջ» «մանկապարտեզ չի»,- դիմելով միմյանց, ավելի սրեցին իրավիճակը։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին