Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:18 14-05-2025

Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում

Քիչ առաջ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ-ում։ Լևոն Քոչարյանն իր ելույթի ավարտին, խոսքն ուղղելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշեց, որ երբ հայտարարում էր թե գործընկերոջը դուրս կշպրտի, լավ կլինի ուշադիր լինի։ «Ալեն Սիմոնյանը կին գործընկերոջը ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող ուշադիր լինի ու իմանա, որ երբ իրեն դուրս շպրտեմ իր տեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»,- ասաց Լևոն Քոչարյանը, ինչից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

ԱԺ փոխնախագահը Լևոն Քոչարյանին հորդորեց չափերը ճանաչել «Արա, Լևոն, լսի ես քեզ ինչ եմ ասում․․․ Չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ ձև ա, էս ի՞նչ լկտիություն ա․․․ Դուրս կշպրտեմ քեզ, հանգիստ նստի տեղդ, խանգարում ես իմ ելույթը»,- ասաց Արշակյանը, ինչից հետո պատգամավորները սկսեցին իրար քաշքշել, սակայն իրավիճակը կարճ ժամանակում հարթել հաջողվեց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին