copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:19 22-04-2025

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ նորից թանկացնել քաղաքացիների կյանքը․ Արշակ Սարգսյան

Երևան ավագանու«Մայր Հայաստան» խմբակցության անդամ անդամ Արշակ Սարգսյանը, ելույթ ունենալով քաղաքի ավագանու ապրիլի 22-ի նիստում, տեղեկացրեց, որ թանկացումների պատճառով բողոքի ալիքներ են բարձրանում Երևանի քաղաքապետարանի դեմ։

«Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մեկ նպատակ ունի՝ թանկացնել այդ ծառայությունը։ Գնագոյացման այս մեթոդն անընդունելի է և ոչ հիմնավոր։ Այս ամենն ունի մեկ նպատասկ՝ նորից թանկացնել քաղաքացիների կյանքը։ Հանրապետությունում առկա են բազում աղբավայրեր, այդ թվում մայրաքաղաքում, որոնք չեն համապատասխանում միջազգային քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին»,- ասաց ավագանու անդամն, ընդգծելով, թե քաղաքապետարանը չի նշում, թե աղբահանության թանկացման արդյունքում ի՞նչ բարեփոխումներ են իրականացնվելու։

Արշակ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց նաև քաղաքացիների գրավոր բողոքների աճին, հիշեցնելով, որ շաբաթական 40 բողոք է գրանցվում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր