Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 19-04-2025

Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում

ԱԺ-ում Կառավարության նախորդ տարվա ծրագիրի զեկույցը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։

Փաշինյանը կրկնեց, որ Ադրբեջանին առաջարկում է սահմանային միջադեպերի, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

«Այս համատեքստում, հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»,- ԱԺ ամբիոնից պնդեց Փաշինյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վստահ, որ պատերազմ չի լինելու, և ինչո՞ւ վարչապետը սահմանային կրակոցները սրացում չի համարում»։

«Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ պատերազմի բուն է»,-ասաց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը լավատես է, դրա համար խաղաղության հարցում վստահ է։

«Այդ մարդը խայտառակություն է։ Խաղաղությունը չեն մուրում»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ կին էլ կարծում է, որ Արցախը մեր սահմանների մեջ չէր մտնում։

«Հնարավոր չէ, որ Ադրբեջանը հարձակվի մեր սահմանների վրա»,- պնդեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել