copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:55 19-04-2025

Քահանան օրհնել է պաշտոնյայի գրասենյակը «մեծ մեղքերի» պատճառով. RBC

Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Ավագ հինգշաբթի օրը քահանային հրավիրել էր օրհնելու իր գրասենյակը, հայտնում է RBC-ն։

«Վերջին իրադարձություններից հետո գրասենյակը պահանջում էր հոգևոր մաքրում»,– ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այնտեղ «կուտակվել էին մեծ մեղքեր»։

Խինշտեյնը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ մեղքեր են իրեն այդքան անհանգստացնում։