copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:23 18-04-2025

Ռուսաստանը վերանայել է «Թալիբան»-ի կարգավիճակը. RBC

Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ «Թալիբան»-ն այլևս չի համարվում արգելված կազմակերպություն։ Այս մասին գրում է RBC-ն։

Ավելի վաղ շարժումը ընդգրկված էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, և նրա գործունեությունը ամբողջությամբ արգելված էր Ռուսաստանի տարածքում։

Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել Ռուսաստանի և Աֆղանստանի դե ֆակտո իշխանությունների միջև համագործակցության խորացման համար։