copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:41 14-04-2025

Օրենսդրական բացերի պատճառով հարյուրավոր քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնած

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառուցապատողից տուժած քաղաքացիները փակել էին փողոցը: ԱԺ պատգամավորն էկել ու ասում է, որ հարցն ուղիղ վարչապետի հսկողության տակ է, քանի որ դա համակարգային խնդիր է` մարդիկ պետք է վստահ լինեն, որ կառուցապատողն իրենց չի կարող «քցել»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Գնման իրավունքի» ինստիտուտի անկատարության, գրավով ծանրաբեռնված շենքի բնակարանները փոխանցման ակտերով փոխանցելուց հետո երրորդ անձի (բանկի) գրավի պահպանման, նույնիսկ գնման իրավունքներով ծանրաբեռնված վիճակում շենքի գրավադրման հնարավորության և մյուս հարցերի շուրջ բազմիցս և՛ մենք և՛ բազմաթիվ այլ իրավաբաններ հայտնել ենք:
Ավելին` Անաստաս Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ հասցեի շենքի կառուցապտողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել:

Ի դեպ` համանման մի գործով կառուցապատողի ֆինանսավորողն ու գրավառուն կրկին «Ամիօ Բանկ»-ն էր ու էլի հրաժարվում էր փոխանցվող բնակարանների մասով գրավից ազատել: Բանկը թողել էր կառուցապատողին անարգել տնօրինել հատուկ հաշվին առկա դրամական միջոցներն առանց կառուցապատողին վարկը մարելու պահանջ ներկայացնելու ու սնանկությունից հետո ակնկալում էր իր պարտքերը ստանալ քաղաքացիների գնած (փողն էլ տված) բնակարանների հաշվին: Ճիշտ է` մեզ հաջողվեց խնդիրը կարգավորել բավականին բարդ իրավաբանական լուծումներով, սակայն օրենսդրական բացերը մնացին ու ահա այժմ հարյուրավոր այլ քաղաքացիներ կրկին նույն խնդրի առաջ են կանգնած»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին