copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 09-06-2024

Ադրբեջանը ցանկանում է փակել Արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա արծարծման հայկական օրենսդրական հիմքը

Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ, ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը ցանկանում, որպեսզի փոփոխվի ՀՀ սահմանադրությունը, լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և Հայաստանը ներողություն խնդրի Խուջալուի, իբր, «ցեղասպանության» համար։

Սրանք ավելի շատ ունեն պատճառներ, որոնք թաքնված են արհեստածին Ադրբեջանական Հանրապետության համար վտանգ ներկայացնող ներքին խորքային խնդիրերի մեջ։ Իսկ այդ խնդիրներից հիմնականը, որքան էլ պարադոքսալ թվա, այս արհեստածին կազմավորման հետագա գոյության հարցն է ներքին ճգնաժամերի պայմաններում։ Ինչպես ցանկացած բռնապետական և անձնակենտրոն համակարգ, արհեստածին Ադրբեջանը ևս խիստ խոցելի է, եթե այդ համակարգի պարագլխի իշխանությունը սասանվի կամ փլուզվի, դիցուք, դա ժառանգորդին փոխանցելու անհաջող գործողության, գունավոր հեղափոխության, թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավերի հեղաշրջման կամ իրանամետ շիայական ժողովրդական խմբերի ընդվզման արդյունքում։

Բոլոր այս սցենարներն արհեստածին Ադրբեջանի պարագայում այս կամ այն չափով իրատեսական են, և Բաքվի բռնապետն ամենալավն է գիտակցում, որ եթե դրանց էլ գումարվի հայկական գործոնն՝ այն էլ արտաքին աջակցության պայմաններում, ապա այժմ իր ղեկավարած քաղցկեղային գոյացությունը հետագա կենսունակությունը պահպանելու լրջագույն խնդիր կունենա։

Հետևաբար, ըստ նրա՝ պետք է մեկընդմիշտ փակել արցախյան խնդրի էջը՝ վերացնելով դրա հետագա արծարծման հայկական օրենսդրական հիմքը՝ ՀՀ Սահմանադրության գործիքակազմով և միջազգային հարթակը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, մի կողմից, իսկ մյուսից՝ Հայաստանին խարանել չեղած «ցեղասպանության» իրականացնողի պիտակով՝ ենթարկելով լիակատար միջազգային անվանարկման»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը