Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 11-04-2025

Առաջին տգետը հենց Նիկոլ Փաշինյանն է․ հարցում

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։

Կառավարության նիստում Փաշինյանն ընդգծեց՝ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները:

«Այն, որ մեր հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, դա նրանից է, որ մենք տգետ ենք։ Մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին, վերջին 7 տարվանը՝ առավել ևս, եթե սա չխոստովանենք, ոչ մի բան չի ստացվելու»,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք տգետ են։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է կառավարության ամենատգետ անդամը»։

Հարցվածների մի մասը ասաց, որ ամենատգետ անդամը Նիկոլ Փաշինյանն է։

«Թքեմ իրա վրեն»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ամենատգետը։

«Երևի հենց Նիկոլ Փաշինյանը, խելացի մարդը տենց բան չի ասի երբեք։ Միայն տգետը կարող է նման բան ասել»,- նշեց նա։ «Էդ ով ա։ Մեր տան վարչապետը ես եմ, ուրիշ վարչապետ չեմ ճանաչում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չի ուզում անունը լսել։

«Բոլոր իրանց կազմը»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում