copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 11-04-2025

Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից: Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, շուրջ 15,000 մարդ, իսկ դրանից հետո ընթանում է քաղաքական ու հասարակական դաշտի լայն համախմբում հրապարակված օրակարգի շուրջ: Ասում են՝ նրանց ամենամեծ անհանգստությունն առնչվում է Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանին եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ահա այդ պատճառով էլ իշխանական քարոզչամեքենան լծված է պայքարը հեղինակազրկելու եւ արցախցիների դեմ թշնամանք տարածելու կեղտոտ գործին: Դրանից բացի, իշխանությունների ազդեցության տակ գտնվող տարբեր անձանց միջոցով փորձում են պառակտել պայքարի շարքերը՝ թե՛ ներքին կոնֆլիկտներ հրահրելով, թե՛ արցախցիների շրջանում շեղող օրակարգային թեմաներ մտցնելով:

Հատկանշական է, որ տարբեր ուժերի կողմից նաեւ մոլորեցնող գործողություններ են իրականացվում, որոնք, ըստ զրույցների, ուղղորդվում են իշխանությունների կողմից: Այդպիսի դեպքերից է «Լույսի բանակի» կողմից ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը, որն ընդհանրապես կապ չունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ այդ կազմակերպության ղեկավար Կարեն Արեյանը պետք է վրանում հանդիպեր խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է հանդիպումից:

Արցախցիների իրավունքների պաշտպանության այս թափ առնող շարժման դեմ իշխանությունների մեկ այլ քայլ էր բանակցություններում՝ վրանի ապամոնտաժման պայմանի առաջադրումը, որի դիմաց խոստացել էին մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության ծրագիրը, որը դադարեցվել է ապրիլի 1-ից: Այդ պայմանն արդեն ցույց է տալիս, որ իշխանությունները վախենում են վրանի առկայությունից եւ ընթացող զարգացումներից: Մեր տեղեկություններով՝ խորհրդում վճռական են տրամադրված՝ աշխատելով լայն հանրային համախմբման, առաջիկա մեծ հանրահավաքի ու դրան հաջորդելիք անհնազանդության պայքարի նախապատրաստության ուղղությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում