copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 19-11-2022

Նրանք մեզ կներեն երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար․ Փաշինյանը խաբել է․ մաս 138. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ գտնվել ՀՀ քաղաքացիներ: Եվ սա այն դեպքում, երբ 2021 թ. հունիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը, որն այն ժամանակ գլխավորում էր ՔՊ ցուցակը, հայտարարել էր.
«Դուք նաեւ պետք է գիտակցեք, որ գերիների հարցը էսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար։

Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո, նրանք մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը…»,- ասել էր Փաշինյանը:
Սակայն իրականությունն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանում պահվող գերիների թեմայի մասին խոսելուց եւ անգամ պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանում շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ, իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը պարզապես նախընտրական հնարք էին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը