copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:21 09-04-2025

ԱՄՆ-ն Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%

Թրմափը հայտնել է, որ ավելի քան 75 երկրներ կապ են հաստատել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ մաքսատուրքերի հարցով և իր իսկ առաջարկով պատասխան քայլեր չեն ձեռնարկել:

Որոշվել է, որ այդ երկրների դեպքում 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը կնվազեցվեն 10%-ով:

Իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, այդ երկրից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացվել է մինչև 125%:

Այս մասին նշված է ԱՄՆ-ի նախագահի՝ Truth սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։

«Ելնելով այն հարգանքի բացակայությունից, որը Չինաստանը դրսևորել է համաշխարհային շուկաների նկատմամբ, ես սույնով բարձրացնում եմ Չինաստանից գանձվող սակագինը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մինչև 125%, որն անմիջապես ուժի մեջ է մտնում»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը հույս է հայտնել, որ մոտ ապագայում, Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ թալանելու օրերն այլևս կայուն կամ ընդունելի չեն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի