copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:06 09-04-2025

Փեզեշքիանը ծանոթացել է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իրանցի մասնագետների վերջին ձեռքբերումներին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ այցելել է երկրի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդես, որտեղ ծանոթացել է ոլորտի վերջին ձեռքբերումներին։

Այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ Մասուդ Փեզեշքիանի կատարած այցի ընթացքում նրան ուղեկցել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, միջուկային ծրագրի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Իրանի նախագահին է ներկայացվել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում իրանցի մասնագետների վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ վառելիքի ցիկլի, էներգիայի և էլեկտրաէներգիայի արտադրության, ծանր ջրի և դրա ածանցյալների, միջուկային դեղամիջոցների, պլազմային տեխնոլոգիաների և ռադիոակտիվ ճառագայթների կիրառման առաջընթացները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել