copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:08 09-04-2025

Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցությունը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման:

«Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները նոր թափ են ստացել հատկապես մշակույթի ոլորտում: Այս փաստաթուղթն էլ համագործակցության ընդլայնման վկայություն է»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով երկու երկրների համատեղ նախընթաց ծրագրերի արդյունավետ իրագործումը:

Դեսպան Կլաուդիա Բուշը, շնորհավորելով կարևոր փաստաթղթի ստորագրման առիթով, նշել է, որ հուշագիրն ամուր հիմք է ավելի հիմնավոր համագործակցության համար:
«Գերմանական կողմը կարևորում է երկկողմ համագործակցության խորացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում»,- ասել է դեսպանը:

Մտադրության համատեղ հռչակագրի շրջանակում կողմերը խրախուսում են փորձի և մասնագետների փոխանակումը երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև, ինչպես նաև համագործակցությունը գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի, երաժշտության, կերպարվեստի, թանգարանների, գրադարանային գործի, հրատարակչության, հուշարձանների և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Խրախուսվում են նաև Հայաստանում և Գերմանիայում մշակութային և կրթական կապերի փոխգործակցությունն ամրապնդող հաստատությունների ստեղծումն ու գործունեությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր