Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:32 08-04-2025

Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր․ Գեղամ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր»։

«Ես հիմա գտնվում եմ Նորավան-Լծեն միջպետական ճանապարհին։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է դրել այս ճանապարհից՝ հպարտանալով, թե շահագործման է հանձնվել։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այս ճանապարհի վրա։ Այստեղ դուք կարող եք տեսնել՝ ճանապարհի այս հատվածն ամբողջությամբ փակ է, քարաթափում է և ամբողջ ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը։ Գորիս-Կապանը թշնամուն տված Փաշինյանը հիմա հպարտանում է, թե նոր ճանապարհ է կառուցում»,- ասվում է տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել