copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:20 08-04-2025

Ռուբեն Վարդանյանը իր համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար. նրանք հացադուլ են սկսել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանում միաժամանակ մի քանի քաղբանտարկյալ վերջին երկու շաբաթվա ընթացքում հացադուլ է հայտարարել

Նրանց շարքում է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն։ Նա հացադուլ է սկսել ապրիլի 1-ից, երբ հայտնի դարձավ, որ իրեն դատապարտում են 9 տարվա ազատազրկման։ «Ես բողոքում եմ անհիմն, անօրինական և անպատվաբեր դատավճռի դեմ, որով ինձ դատապարտում են 9 տարվա ազատազրկման։ Գիտեմ, որ սա շատ դժվար է լինելու, բայց ես վճռական եմ գնալ այս քայլին․․․Ես որոշել եմ մահանալ բանտում»,- հայտարարել էր Յագուբլուն՝ հույս հայտնելով, որ այս քայլը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրի Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա։

Քաղբանտարկյալ, լրագրող Փոլադ Ասլանովը ապրիլի 5-ից հացադուլ է սկսել։

Նրա կնոջ խոսքով, ամուսինը նման որոշում է կայացրել, քանի որ «մի երկրում, որտեղ արդարությունն ու օրենքը չեն գործում, բանտարկյալն այլ ելք չունի»։

Միևնույն ժամանակ հացադուլ էին սկսել Ադրբեջանում կրոնական ընդդիմադիր խմբավորում հանդիսացող «Մուսուլմանական միասնության շարժում» կազմակերպության ներկայացուցիչները երկրի երեք տարբեր բանտերում՝ բողոքելով ոստիկանության դաժանությունների դեմ: Նրանք հացադուլի մեջ էին ապրիլի սկզբից, բայց հետո իրենց առաջնորդի խնդրանքով դադարեցրել են բողոքի ակցիան՝ վախենալով հետագա բռնաճնշումներից։

Այս թեման ուշադրության արժանի է հատկապես մեր հայրենակից, Բաքվում ապօրինաբար պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի՝ աղմուկ հանած հացադուլի համատեքստում։
Հիշեցնեմ, որ հենց Վարդանյանի հացադուլի և իր կյանքի համար ստեղծված վտանգների պատճառով միջազգային հանրությունը սկսեց ուշադրություն դարձնել այս խնդրին։ Այդ շրջանում ընդունեց Եվրախորհրդարանի բանաձևը, բացի այդ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթը օրերս հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է, և նա բանակցում է Բաքու գնալու համար։

Վարդանյանը իր՝ կյանքի համար խիստ վտանգավոր ակցիայով նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում առկա անարդար ու շինծու դատավարական համակարգի վրա։ Բնական է, որ Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները «դատվում» են բացառապես այն բանի համար, որ հայ են։ Բայց միևնույն ժամանակ նա փաստացի իր շատ համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար, որոնք ևս փորձում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն ապօրինի դատավարությունների վրա, որոնց միջով անցնում են իրենք Ալիևի դեմ խոսելու համար ու ստացվում է, որ հենց Վարդանյանի քայլից օրինակ վերցնելով են որոշել համանման քայլի գնալ․․․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր