Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:53 06-04-2025

Վերադարձա հայրենիք՝ հավատալով օրենքներին, բայց տունս ապօրինի քանդեցին. հայրենադարձ

Իսպանիայի քաղաքացիություն ունեցող հայազգի Տիգրան Հարությունյան-Թաթուլյանը հայրենադարձ է, ով վերադարձել է Հայաստան՝ ապրելու և սովորելու նպատակով։ Սակայն վերջերս, առանց թույլտվության, ըստ նրա ներխուժել և ապօրինի կերպով քանդել են իր տունը՝ տեղադրելով երկաթյա սյուներ։ Ինքը ոստիկանների է հրավիրել, բայց ոստիկնանները ոչինչ չեն արել։ Տիգրանի տունը գտնվում է Իսահակյան 42 հասցեում։ Իր խոսքով՝ անհայտ անձանց կողմից տեղադրված երկաթների պատճառով տպավորություն է, թե ամբողջ շենքում շինարարական աշխատանքներ են իրականացվում։

Oragir.News-ի հետ հարցազրույցում Տիգրանը պատմեց դեպքի մանրամասները՝ նշելով, որ չնայած դատարանի որոշմանը, ըստ որի՝ իր բնակարանը քանդելու իրավունք չկար և անգամ նա ուներ դատարանի որոշում, որը տեսնելուց հետո էլ ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։ Ըստ Տիգրանի, խախտվել են իր միջազգային պաշտպանության ներքո գտնվող իրավունքները։

«Հույս ունեմ, որ պետական համակարգը վերջապես կգործի ոչ թե խոսքի ազատության սահմանափակման կամ տարբեր առերևույթ խնդիրներ ստեղծելու ուղղությամբ, այլ՝ մարդու իրավունքների պաշտպանության։ Պետք է գործի՝ պաշտպանելու այն մարդու իրավունքը, ով Իսպանիայից վերադարձել է Հայաստան՝ ունենալով եվրոպական քաղաքացիություն, հավատալով այս երկրի օրենքներին։ Չէի ցանկանա, որ մարդիկ տեսնեն այս ամենը և երկմտեն՝ վերադառնալ հայրենիք, թե ոչ», – ասաց հայրենադարձը։

Նա հավելեց, որ շենքում բնակվում են երեք օտարերկրացիներ, որոնցից մեկը՝ իսպանացի դիվանագիտական աշխատակից է, ով, ըստ նրա, մեծ գործ է անում Հայաստանի համար։ Սակայն այս ապօրինի շինարարության հետևանքով վտանգված է ամբողջ շենքի սեյսմակայուն վիճակը, որը վտանգում է ոչ միայն իր այլև շենքի մյուս բնակիչների կյանքը։

Տիգրանը Oragir.News-ին ցույց տվեց տան վերին հարկը՝ նշելով, որ այս պահին «օդի մեջ է»։ Նա ցուցադրեց վնասված պատերը, անհայտ անձանց կողմից տեղադրված երկաթյա կառույցները և հավելեց, որ եթե իր ձայնը չլսվի Հայաստանում, նա ոչինչի առաջ կանգ չի առնելու իր իրավունքների ոտնահարման համար և կդիմի միջազգային ատյաններին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը