Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:17 05-12-2024

1 ամիս երկրում չէի, վերադարձա, բնակարանիցս լապատկով կեղտաջուր հանեցի. Երևանի բնակիչ

Մեկ տարի է, ինչ Կոմիտասի 48 Ա հասցեում գտնվող շենքի ջրատար խողովակների հետ խնդիր է առաջացել, իսկ վերջին 4 ամիսների ընթացքում խնդիրն այնքան է մեծացել, որ կոյուղաջրերը լցվել են նկուղներ և անգամ 1-ին հարկերի բնակարաններ։

Oragir.News-ը այցելեց Կոմիտասի 48 Ա շենք, զրուցեց բնակիչների հետ։ Նրանցից Ալբերտ Նազարյանի և Գալուստ Բերբերյանի խոսքով՝ կոյուղու խողովակաշարի վնասվելու հետևանքով առաջացած խնդիները ուղղակի անտանելի են դարձել։ Կոյուղաջուրը լցվել է 1-ին հարկում բնակվող քաղաքացիների տներ։ Շենքի բակով քայլելը անհնար է տարածված գարշահոտի պատճառով։ Նկուղների մասին խոսելն ավելորդ համարեցին, քանի որ պարզ է, որ ամբողջ կեղտաջուրը այնտեղ է լցվում։

Բնակիչների խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են «Վեոլիա Ջուր»՝ խնդրին լուծում տալու համար, բայց ոչ մի արձագանք։ Դեռ չեն դիմել քաղաքապետարան, քանի որ «Վեոլիա Ջրից» հստակ պատասխան չեն ստացել։ Բայց բողոք են ներկայացնելու, որից հետո, եթե խնդիրը լուծում չստանա, ապա դիմելու են քաղաքապետարան։

«Իրանի քաղաքացի եմ, այստեղ բնակարան եմ գնել, 1 ամսով գնացել ենք երկրից, եկել, տեսել ենք՝ այս վիճակն է։ Լապատկով կեղտ ենք հանել բնակարանից։ Ես ապշած եմ այս երկրի վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ մարդիկ ջրի փողը, կոյուղու փողը տալիս են, հիմա գալիս, տեսնում եմ՝ տունը կեղտի տակ։ Հիմա ինչո՞ւ մարդիկ պետք է այսքան վնասներ կրեն։ Լավ՝ վնասը դեռ ոչինչ, այս ջուրը ամբողջությամբ գնում է շենքի հիմքի տակ, չեն հասկանո՞ւմ, որ հիմքը թուլանում է, պատերը ամբողջությամբ ճաքել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կոմիտասի 48 Ա շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի բնակիչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ