copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:25 04-04-2025

Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ցանկացած զարգացման. Կոբախիձե

Վրաստանը հանգիստ սպասում է իրադարձությունների զարգացումներին, որոնք վերաբերում են Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ մեր ապագա հարաբերություններին, կտեսնենք, մենք պատրաստ ենք ամեն ինչի: Երկու սցենար կա: Առաջինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է «խորքային պետությանը», և դա լավ սցենար է մեզ համար: Բայց եթե դա տեղի չունենա, վտանգ կա, որ Վրաստանի հետ կապված իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես վերջին չորս տարիներին: Մենք պատրաստ ենք երկու սցենարներին»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Մենք հանգիստ սպասում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները մենք հաշվարկել էինք նաև մեզ համար ամենավատ սցենարը՝ նախկին վարչակազմի կողմից կառավարումը շարունակելը։ Մենք պատրաստ էինք դրան, ամեն դեպքում, ոչինչ չէր կարող սասանել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ ԱՄՆ նոր վարչակազմն այսօր ամերիկյան նախկին իշխանությունների մասին ասում է նույնը, ինչ վրացական իշխանություններն ասում էին վերջին չորս տարվա ընթացքում։

ԱՄՆ նախկին վարչակազմը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության դեմ, դադարեցրել երկկողմ ռազմական համագործակցությունը և այցագրային սահմանափակումներ մտցրել Թբիլիսիի դեմ՝ նշելով, որ Վրաստանը հեռացել է ժողովրդավարական ​​արժեքներից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր