copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:10 20-02-2024

Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե

Վրաստանը 2030 թվականին պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը:

«Մի բան կարելի է ասել՝ մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար։ 2030 թվականին, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անվանեց ընդլայնման տարի, Վրաստանը մյուս թեկնածու երկրների համեմատությամբ ավելի պատրաստ կլինի անդամակցությանը: Մենք ունենք հավակնոտ ծրագիր, և մենք հավատարիմ ենք անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրին», - ասել է Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում։

Բորելի հայտարարության համաձայն ՝ Վրաստանին անհրաժեշտ է ավարտել բարեփոխումներն այս տարի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:

«Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Եվրամիության դռները Վրաստանի համար բաց են», - ասել է Բորելը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից