copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:59 03-04-2025

ԲԴԽ-ում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում դատական իշխանության ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, Դատական դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենը, ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանը և Դատական դեպարտամնետի ներկայացուցիչներ։

Հանդիպման առանցքում են եղել Դատական իշխանության և միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցության առկա և հեռանկարային ուղղությունները։

Արթուր Աթաբեկյանն իր խոսքում նշել է, որ Եվրոպայի խորհուրդը երկար տարիներ եղել է Հայաստանի վստահելի գործընկերը՝ աջակցելով դատական համակարգի բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը։

Այս համագործակցությունը ոչ միայն նպաստում է Հայաստանի դատաիրավական համակարգի զարգացմանը, այլև ծառայում է որպես կամուրջ՝ համաեվրոպական չափանիշները մեր հասարակությունում առավել խորապես արմատավորելու հարցում։

Քննարկման առարկա են դարձել վերջին տարիներին դատաիրավական ոլորտում երկու կողմերի արդյունավետ համագործակցության արդյունքում արձանագրված բարեփոխումները, ամփոփվել են դրանց վերաբերյալ արդեն իսկ ստացվող դրական ազդակները և շոշափելի հաջողությունները։

ԲԴԽ նախագահն առանձնակի կարևորել է մի շարք բարեփոխումների արդյունքում հատկապես քաղաքացիական դատավարությունում արձանագրած բեռնաթափումը, որն արդեն իսկ իր դրական ազդեցությունն է ունենում քաղաքացիների կյանքում՝ էականորեն կրճատելով գործերի քննության ժամկետները։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը ևս բարձր է գնահատել առկա համագործակցության արդյունքում արձանագրված հաջողությունները։ Մասնավորապես խոսվել է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացվող Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական վարույթներով կայացված որոշումների բողոքարկման գործիքակազմի ինստիտուտի ներդրման մասին։

Կարևորվել է դատավորների գնահատման համակարգի բարելավումը, որի շրջանակներում արդեն իսկ գործում է ԲԴԽ-ի կողմից հաստատված գնահատման նոր մեթոդաբանական կարգը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը և վճռականությունը՝ շարունակել համագործակցությունը, անել առավելագույնը համատեղ նախաձեռնությունների կենսագործման հարցում, որի նպատակն է Հայաստանում ունենալ զարգացած, միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձր որակի արդարադատություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի