Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:06 02-04-2025

Ինչու Պարեկային ծառայությունը չի տուգանում դիվանագիտական համարանիշերով վարորդներին. shamshyan.com

Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով վարորդների, ովքեր երթևեկել են մգացված ապակիներով։

Հետաքրքիր է, որ պարեկների կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել օրենսդիր և գործադիր մարմինների, ուժային կառույցների, հյուպատոսական համարանիշներով երթևեկող այն վարորդները, որոնց ավտոմեքենաների ապակիները եղել են լուսաթափանցելիության խախտումով, այն է՝ մգացված։ Եթե օրենքը գործում է, ապա պետք է այն կիրառվի առանց խտրականության, իսկ չգիտես ինչու պարեկային ծառայությունը չի նկատում, որ Երևանում որոշ դեսպանատների հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ երթևեկում են մգացված ու եթե օրենքի առջև բոլորը հավասար են, ապա ինչո՞ւ է Պարեկային ծառայությունը աչք փակում նման երևույթի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 28-ին ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում հաշվառված «Jeep Wagoneer» մակնիշի ավտոմեքենան երթևեկում էր մգացված ապակիներով ու այդպես նա Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերն անցնելով հասավ մինչև Երևան ու զարմանալի է՝ ոչ մի պարեկ չկանգնեցրեց նշված «Jeep Wagoneer»-ը ու վարորդին չենթարկեց վարչական պատասխանատվության։ Այս դեպքում պարեկային ծառայողը պետք է կանգնեցներ ավտոմեքենան, արձանագրեր այն և այդ մասին տեղեկացնեին Արտաքին գործերի նախարարության Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի