copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:20 29-03-2025

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի՝ Ռումինիայից գնած 72 սառնարանը պահեստից բեռնել են բեռնատարը, որից հետո վարորդի հետ կապը կորել է. shamshyan.com

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Լուսինե Մ․-ն և հայտնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ն «Ֆրիգոլաս Ռումինիա Էս Էռ Էլ» ընկերությունից ձեռք է բերել սառնարաններ, որոնցից 72 հատը՝ 42 հազար 776 եվրո արժողությամբ, մարտի 14-ին Ռումինիայում պահեստից բեռնվել է իրենց ՓԲԸ-ին ծառայություններ մատուցող, Վրաստանում գրանցված «Բենե գրուպ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված վարորդ 31-ամյա Միլոշ Դաբրովսկու կողմից վարած «DAF» մակնիշի բեռնատարը, սակայն վարորդը նույն օրը ժամը 15։00-ին սահմանը հատելու և մաքսային ձևակերպումներ կատարելու փոխարեն անհետացել է և չի պատասխանել հեռախոսազանգերին:

Լուսինե Մ․-ն հայտնել է նաև, որ մարտի 22-ին սարքերի տեղորոշման միջոցով պարզվել է, որ սառնարաններից 4 հատը գտնվում է Սլովակիայում, ինչը նշանակում է, որ Մ.Դաբրովսկին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված սառնարաններին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Մ․-ն «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի տնօրենն է։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր ե ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր