Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 28-03-2025

Փաշինյանը արբանյակային ինտերնետ չի խոստացել․ հարցում

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է:

Հաջորդիվ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը «Starlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում, ինչպես խոստացելէի Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ»,- գրել է նա։

Oragir.News-շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ Նիկոլ Փաշինյանը արբանյակային ինտերնետ խոստացե՞լ է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նման բան չի խոստացել։ «Իսկ խոստացածները կատարել են, որ անցել են արդեն արբանյակային ինտերնետներին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել։

«Ոչ, Նիկոլն ո՞վ ա, որ ինչ-որ բան կարանա մարդկանց խոստանա ու կատարի։ Ինքը ինչ խոստանում ա, չի կատարում, մենակ թուրքերին խոսք տվածն ա լավ կատարում»,-նշեց նա։

«Գուցե խոստացել է, կոնկրետ չգիտեմ, բայց ինչ խոստանում ա՝ չի կատարում»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ բոլոր 4 ղեկավարներին պետք է ուղարկել Թուրքիա։ «Լևոն Տեր- Պետրոսյանից սկսած՝ էդ 4-ին կապենք, բանդիռոլ անենք ու ուղարկենք Թուրքիա»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ