copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:47 02-11-2021

Politico-ն հրապարակել է ռուսական տանկերի արբանյակային լուսանկարները «Ուկրաինայի սահմանի մոտ»

Ամերիկյան Politico պարբերականը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում իբր երևում է ռուս զինվորականների տեղակայումը «Ուկրաինայի հետ սահմանին»՝ Սմոլենսկի մարզում։

Սմոլենսկի մարզը սահմանակից է Բելառուսին, սակայն Ուկրաինայի հետ սահման չունի։

Պարբերականի հրապարակման մեջ պնդվում է, որ ՌԴ այլ շրջաններում տեղակայված ստորաբաժանումները, այդ թվում՝ «էլիտար 1-ին գվարդիական տանկային բանակը», սեպտեմբերի վերջին ուղարկվել են Ելնյայի շրջան։

The Washington Post-ն անցած շաբաթ գրել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը նոր փուլ է թևակոխում։ Հրապարակման աղբյուրների խոսքով, ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների պաշտոնատար անձինք իբր «ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման վերսկսում» են նկատում։

Նրանց խոսքով, դա ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ պաշտոնյաների անհանգստության պատճառ է դարձել. նրանք կարծում են, որ «Ռուսաստանի արևմտյան թևում տեխնիկայի և զինվորականների անսովոր տեղաշարժեր» են տեղի ունենում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում