Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:13 26-03-2025

Ուկրաինան ողջունում է ՀՀ-ին, Թրամփը մեղադրում է ՌԴ-ին, Նեթանյահուն սպառնում է․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 26-ի միջազգային կարևոր լուրերը:

Հայաստանի որոշումը՝ գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, շատ ճիշտ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Եվրոպան խոստումնալից շուկա է, բարձր մրցունակություն` միևնույն ժամանակ տեղդ զբաղեցնելու, լավ գումար վաստակելու և ֆինանսական և տեխնոլոգիական մեծ հնարավորությունների հասանելիության հնարավորությամբ։
«Հայաստանի համար, իմ կարծիքով, սա օպտիմալ տարբերակ է, ինտեգրվելու Է ժամանակակից համաշխարհային հանրությանը, աշխարհը բաց է, սահմանները բաց են, և դա կտրուկ կբարելավի կյանքի որակը և կկայունացնի իրավիճակը բուն Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ եվրաինտեգրումը միշտ ճիշտ ընտրություն է։ Այլ հարց է, որ մենք և դուք նույն դաշտում ենք, սա նախկին խորհրդային դաշտ է, որը Ռուսաստանը համարում է իրենը»,- ասել է Պոդոլյակը։
Նա վստահ է, որ Մոսկվան առավելագույնի կհասցնի ճնշումը Հայաստանի վրա, ինչպես դա արել է Ուկրաինայի հետ, և նաև ամեն կերպ կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը։


Ստամբուլի քաղաքային խորհուրդն այսօր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել, ով պետք է փոխարինի նախորդ շաբաթ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուին։
Այս պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության անդամ Նուրի Ասլանը։ Նրա օգտին են քվեարկել 314 հոգանոց խորհրդի անդամներից 177-ը։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված Զեյնել Աբիդին Օքուլը 125 ձայն է ստացել։
Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, ձերբակալվել է մարտի 19-ին։ Նա մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դիմում են բռնությունների։ Իմամօղլուն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։
«Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը մարտի 23-ին Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպես նախագահի թեկնածու։ Կուսակցության նախնական ընտրություններին մասնակցել է շուրջ 15 մլն քաղաքացի, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 13․2 մլն-ը, քվերակել է Իմամօղլուի օգտին։

Մանրամասները՝տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում