Արտաքին 1 տարի առաջ - 22:20 15-03-2025

Պուտինը չպետք է խաղեր տա,Սաուդյան Արաբիան ողջունում է Երևանի և Բաքվի որոշումը.Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 15-ի միջազգային կարևոր լուրերը:

Սպիտակ տունը պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցել է ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Շփոթմունքի պատճառ է դարձել սոցցանցում Թրամփի գրառումը, որում նա գովաբանում է Ռուսաստանի ղեկավարի հետ բանակցությունները և ասում. «Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ վատ և խոցելի վիճակում: Ես խնդրել եմ Պուտինին խնայել նրանց կյանքը», արդյունքում ստեղծվել էր տպավորություն, թե նա անձամբ է խոսել Պուտինի հետ։ Նրա խոսքից մյուս հատվածը, թե «հազարավոր ուկրաինացի զինվորներ Կուրսկի մարզում լիովին շրջափակված են ռուսական զորքերով», բուռն անհամաձայնություն է առաջացրել ուկրաինական աղբյուրների և ռազմական վերլուծաբանների շրջանում, որոնք այդ տեղեկությունը անվանել են ոչ ճշգրիտ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի հարցով վիրտուալ գագաթաժողովի նախօրեին հայտարարություն է տարածել, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագրի հետ «խաղերի» մեջ։ «Մենք չենք կարող թույլ տալ նախագահ Պուտինին խաղեր տալ նախագահ Թրամփի համաձայնության հետ»,- նշվել է նրա հայտարարությունում։ «Կրեմլի կողմից նախագահ Թրամփի հրադադարի առաջարկի լիակատար անտեսումը միայն ցույց է տալիս, որ Պուտինը հավատարիմ չէ խաղաղությանը»,- ավելացրել է Սթարմերը: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ապա իրենք պետք է պատրաստ լինեն վերահսկել հրադադարը՝ համոզվելու համար, որ դա լուրջ եւ տեւական խաղաղություն է։ «Իսկ եթե ոչ, ապա մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու եւ այս պատերազմի ավարտին հասնելու համար»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել